ՄԻՊ-ը խուսափում է մեզ հետ հանդիպումից. Բագրատ Սրբազան
Քաղաքական
13:28 04/06/2024
Հայաստան

ՄԻՊ-ը խուսափում է մեզ հետ հանդիպումից. Բագրատ Սրբազան

Մարդու իրավուքների պաշտպանը խուսափում է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ՝ ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս պահին էլ ՄԻՊ գրասենյակից դիմաց Սրբազանն ու երթի մասնակիցները սպասում են Անահաիտ Մանասյանի հետ հանդիպմանը։

«Չորս հոգի են ուզում, թող չորս հոգի լինի։ Կգնա պատվիրակությունը, կհանդիպեն, լրագրողների ներկայությամբ, լրագրողները հարց չեն տա։ Հարցադրումներ կլինեն, խուսափում են, ինչո՞ւ։
Հարցումներ էլ չկան՝ մի հարց է, էս դեպքերը որ եղել են, ճի՞շտ են, թե՞ սխալ են, գնահատական տվե՞լ եք, թե՞ ոչ։ Սրանք մարդու իրավունքների խախտումնե՞ր են, թե՞ ոչ։ Վեհափառ Հայարպետի մուտքը Սարդարապատի հուշահամլիր, խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Կիրանցում մարդկանց սեփականություն խլելը, խախտո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց նա։
 

Placeholder
ՄԻՊ-ը խուսափում է մեզ հետ հանդիպումից. Բագրատ Սրբազան