Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունը որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու. Աբրահամյան
Քաղաքական
09:54 04/06/2024
Հայաստան

Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունը որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Քննչականի դիմաց ոստիկանության որոշ ներկայացուցիչներ նեղսրտած բողոքում էին, թե ինչու է Սրբազանը կամ տեղում հավաքված անձինք անհարգալից, իրենց համար ոչ դուրեկան բառապաշարով խոսում ոստիկանության ու նրա գործողությունների մասին:

Պատկերացնում ե՞ք` դեռ իրենք են զարմացած:

Ոստիկանական գործողությունների ժամանակ շատերդ ամեն ինչ մի կողմ թողած` օրենք, բարոյականություն, քաղաքավարության տարրական նորմեր, ամենանենգ, ստոր ձևով մարդկանց բռնության էիք ենթարկում, հայհոյում, վիրավորում ու մտածում էիք` անցավ գնա՞ց:

Նման բաները տարիներով հետք ու նստվածք են թողնում ոչ միայն համակարգի, այլ հենց ձեր վրա:
Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու»:

Placeholder
Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունը որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու. Աբրահամյան