Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ իշխանությունների խնդրանքով Շվեյցարիան աղետի գոտի է գործուղել մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ
Հայաստանի իշխանությունների խնդրանքով Շվեյցարիան Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից հետո աղետի գոտի հայտարարված շրջաններ է գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հաղորդմամբ, նրանք մասնավորապես իրականացնելու են աղետի գոտում կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում։ Տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան նախատեսում է առավելագույնը 500 000 շվեյցարական ֆրանկ գումար:
Մարդասիրական օգնության կորպուսի յոթ հոգանոց թիմը, որը ներառում է շինարարներ և տեխնիկներ, Հայաստան է եկել երեկ երեկոյան՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին վնասված կամուրջների և այլ ենթակառուցվածքների գնահատման հարցում: