Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան նշանակելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է. ԱԳՆ գլխավոր քարտուղար
Քաղաքական
15:23 04/06/2024
Հայաստան

Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան նշանակելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է. ԱԳՆ գլխավոր քարտուղար

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է, և հանրային արձագանք այդ հատվածով չի լինելու: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Նա բավականին երկար հանդիպում էր Գուրգեն Արսենյանի հետ:

Հարցին՝ ի՞նչ էին քննարկում, Դ.Կարապետյանը պատասխանեց. «Պարոն Արսենյանի հետ մտերիմ եմ, քննարկել ենք աշխատանքային և  ոչ աշխատանքային հարցեր»:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մտադրության մասին։ 
 

Placeholder
Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան նշանակելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է. ԱԳՆ գլխավոր քարտուղար