Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Թարմ օրինակ Արսեն Բաբայանից
Իրավունք
09:10 05/06/2024
Հայաստան

Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Թարմ օրինակ Արսեն Բաբայանից

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները՝ բերեմ թարմ օրինակ.

Երեկ քաղաքական պատճառներով ձերբակալվել է 5 քաղաքացի, որոնք իբր մայիսի 31-ին ԱԳՆ մուտքի մոտ կատարել են խուլիգանություն։

Կալանքների քննությունն իրականացնող հերթապահ դատարանը Ավանի նստավայրն է, որտեղ աշխատում են 11 դատավոր։ Այսինքն նորմալ ծանրաբեռնվածության դեպքում դեռ 6 անձի կալանքի հարցն այս դատարանը կարող էր հանգիստ քննել:

Բայց... Քանի որ այդ դատարանում բոլոր դատավորները չեն, որ կկատարեն քաղաքական իշխանության հանձնարարությունները՝ դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ անհրաժեշտ է հերթապահության ավելացնել այլ դատարան, Կենտրոնի դատարանը:

Պատկերացնո՞ւմ եք: Ավանի նստավայրում դեռ ազատ էին 6 դատավորներ (Արման Հովհաննիսյան, Հարություն Մանուկյան եւ այլն), սակայն Մնացական Մարտիրոսյանը համարեց, որ դատավորները կալանքի համար չեն բավարարում:

Ով տեղյակ չի՝ ասեմ. Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական հանձնարարությունները»։

Placeholder
Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Թարմ օրինակ Արսեն Բաբայանից