Բայրամովն անընդունելի է համարել Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը
Քաղաքական
15:32 05/06/2024
Տարածաշրջան

Բայրամովն անընդունելի է համարել Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը

Այսօր  Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է համարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը։

«Այս հարցում զուգահեռներ տանելու փորձերն անընդունելի են։ Ցավոք սրտի, մենք առաջին անգամը չէ, որ տեսնում ենք նման միտումներ»,- ասել է նա:

Ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը, իբր, որևէ տարածքային պահանջ չունի որևէ պետության նկատմամբ։ Միաժամանակ նա դրական է համարել այն, որ հայ հասարակության մեջ սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին քննարկումներ կան։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, Արարատ Միրզոյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության  մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։
Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս է, այդպիսի բան չկա»։ 
 

Placeholder
Բայրամովն անընդունելի է համարել Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը