Եվա Գևորգյանը ելույթ կունենա Ռուդոլֆինումում
Մշակույթ
17:32 05/06/2024
Հայաստան

Եվա Գևորգյանը ելույթ կունենա Ռուդոլֆինումում

Հունիսի 11-ին առաջին անգամ չեխ հանդիսատեսին կներկայանա երիտասարդ վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։ Համերգը կկայանա Ռուդոլֆինումում։ Այս մասին գրում է orer.eu կայքը։  Պրահայի համերգի ընթացքում նա կկատարի Մոցարտի  « Դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 27 բ մաժոր Բ մաժոր K. 595 կոնցերտը», այլեւ Բեթհովենի «Դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 1 դո մաժոր, օպ. 15» կոնցերտը»։

Եվան սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։

2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։

Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Eva Gevorgyan (@eva_gev)

Placeholder
Եվա Գևորգյանը ելույթ կունենա Ռուդոլֆինումում