Կամավոր ատեստավորման գործընթացին մեկ տարում ավելի քան 4200 ուսուցիչ է մասնակցել
Կրթություն, գիտություն
17:45 05/06/2024
Հայաստան

Կամավոր ատեստավորման գործընթացին մեկ տարում ավելի քան 4200 ուսուցիչ է մասնակցել

2023 թվականին ավելի քան 4200 ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: «Ընդհանուր առմամբ՝ 2021-2023 թվականների կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացվել է 3830 ուսուցչի աշխատավարձ, որը կազմում է պետական դպրոցներում աշխատող ուսուցիչների 14 տոկոսը»,- ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ,  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, նախորդ տարի գործարկվել է տարակարգի նոր մեխանիզմը, որի շրջանակում արդեն 100-ից ավելի տարակարգ ստացող ուսուցիչ կա։

«Առաջին անգամ շնորհվել է նաև չորրորդ կարգի տարակարգ, որը 50 տոկոս հավելավճարի հնարավորություն է տալիս։ Արդյունքում՝ հավելավճարի այս բոլոր ծրագրերով ունենք 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ավելի քան 220 ուսուցիչ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Placeholder