Հեղեղի հետևանքով ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք, երթևեկելի է միայն թեթև մարդատար մեքենաների համար
Հասարակություն
10:34 05/06/2024
Հայաստան

Հեղեղի հետևանքով ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք, երթևեկելի է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Հեղհեղի հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը։ Երեկ երեկոյան ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ 

Ընդգծվում է, որ վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորում են լինել զգոն‚ երթևեկել ցածր արագությամբ‚ քանի որ որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։

Placeholder