Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
15:42 05/06/2024
Հայաստան
Հաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Վրացական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը։
ՀՖՖ հաղորդմամբ, հանդիպման մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:
Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Placeholder