Բայրամով. Ադրբեջանը ստացել է խաղաղության վերաբերյալ խմբագրած տարբերակը, հարցերը հիմա ավելի քիչ են
Քաղաքական
14:22 05/06/2024
Տարածաշրջան

Բայրամով. Ադրբեջանը ստացել է խաղաղության վերաբերյալ խմբագրած տարբերակը, հարցերը հիմա ավելի քիչ են

«Մի քանի օր առաջ մենք ստացել ենք նոր նախագիծ Հայաստանից։ Ուզում եմ նշել, որ հիմա համաձայնագրում բաց մնացած հարցերն ավելի քիչ են»,-հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Հիշեցնենք, որ երեկ հունիսի 4-ին Հայաստանի  ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը:
 

Placeholder
Բայրամով. Ադրբեջանը ստացել է խաղաղության վերաբերյալ խմբագրած տարբերակը, հարցերը հիմա ավելի քիչ են