«Թաթոյան» հիմնադրամ. Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը
Քաղաքական
11:11 05/06/2024
Հայաստան

«Թաթոյան» հիմնադրամ. Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Հայաստանի Տավուշի մարզում վերջերս իրականացրած փաստահավաք աշխատանքների զեկույցն անգլերենով։ 

Հիմնադրամից նշում են՝ փաստերով է հաստատվում, որ կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը։

Զեկույցն ուղարկվելու է միջազգային կազմակերպությունների, որտեղ փաստերով ցույց են տված Տավուշի սահմանային գյուղերում այս գործընթացի հետևանքները, մարդկանց անվտանգության ու իրավունքների համար իրական վտանգները:

Placeholder
«Թաթոյան» հիմնադրամ. Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը