Սյունիքի մարզպետը չհստակեցրեց, թե Ադրբեջանի հետ սահմանից արդյոք ռուս սահմանապահներն ամբողջությամբ են դուրս եկել
Քաղաքական
15:03 05/06/2024
Հայաստան

Սյունիքի մարզպետը չհստակեցրեց, թե Ադրբեջանի հետ սահմանից արդյոք ռուս սահմանապահներն ամբողջությամբ են դուրս եկել

«Ռուս սահմանապահները, այնտեղից, որտեղ եկել էին 44-օրյա պատերազմից հետո, արդեն դուրս են եկել»,- ԱԺ-ում լրագրողներին հայտնեց  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․

Նա ասաց, որ Ներքին Հանդում այլևս ռուս սահմանապահներ չկան։

Մարզպետը ասաց, որ չի կարող հստակ ասել, թե Ներքին Հանդից բացի մյուս տեղերից ողջ զորակազմն արդյոք դուրս եկել է, թե ոչ, քանի որ փուլերով են դուրս գալիս։

Ղուկասյանը հայտարարեց, որ եթե Բագրատ Սրբազանը որպես եկեղեցու սպասավոր գա Սյունքի մարզ, ապա կդիմավորի նրան, իսկ եթե քաղաքական ակցիայի շրջանակներում գա, ապա դեռ կորոշի դիմավորել, թե ոչ։
 

Placeholder
Սյունիքի մարզպետը չհստակեցրեց, թե Ադրբեջանի հետ սահմանից արդյոք ռուս սահմանապահներն ամբողջությամբ են դուրս եկել