Լարսը փակ է
Տարածաշրջան
11:40 06/06/2024
Տարածաշրջան

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։ 

Sputnik Արմենիային ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել է, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի իջնելու պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Նա նաև ասել է, որ Լարսի անցակետում ճանապարհի փակման հետևանքով արդեն 600 բեռնատար է կուտակվել։ 

Placeholder
Լարսը փակ է