Երկրորդ հարկից ընկած 8-ամյա երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
Առողջություն
15:14 06/06/2024
Հայաստան

Երկրորդ հարկից ընկած 8-ամյա երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա

Երկրորդ հարկի պատուհանից ընկած 8-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ ԲԿ-ից հայտնում են, որ երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում:

«Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա: Ամռան այս օրերին նման դեպքերի թիվը նվազեցնելու համար, հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին»,- նշում են ԲԿ-ից։ 

Placeholder
Երկրորդ հարկից ընկած 8-ամյա երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա