Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այժմ Եվրոպայում թույլ թիմեր չեն մնացել, քանի որ պետական մարմիններն էլ են ներդրումներ անում. Պետրակով
«Չեմ համարում, որ առաջին խաղակեսը ձախողել ենք։ Իհարկե, երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ խաղացինք»,- ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ Սլովենիա-Հայաստան ընկերական հանդիպմանը հավաքականը երկու տարբեր խաղեր ցույց տվեց։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Լյուբլյանայում կայացած Սլովենիա-Հայաստան ընկերական հանդիպումն ավարտվել էր Հայաստանի հավաքականի պարտությամբ՝ 2-1։
Պետրակովի խոսքով, այնպես չէ, որ առաջին խաղակեսը ձախողել են, թեև երկրորդն ավելի լավն էր, ավելի բավարված է երկրորդ խաղակեսի ընթացքում ցուցադրված խաղից։
«Պետք է հաշվի առնել, որ նախախաղային մարզում չենք ունեցել, քանի որ հորդառատ անձրևից հետո մարզադաշտը պիտանի վիճակում չէր։ Որևէ արդարացում չեմ փնտրում, բայց գիտեք, որ պաշտպանական գծի երեք խաղացողները 2.5-3 ամիս միայն մարզվել էին, չէին խաղացել։ Իսկ երբ միայն մարզվում ես, շատ բարդ է հարմարվել տեմպին»,- ասաց Պետրակովը։
Ինչ վերաբերում է վաղը կայանալիք Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպմանը ու ի՞նչ կարծիք ունի Ղազախստանի հավաքականի մասին, Պետրակովն ասաց. «Լավ կարծիք ունեմ Ղազախստանի հավաքականի մասին։ Թիմն առաջադիմել է, ագրեսիվ են խաղում։ Այժմ Եվրոպայում թույլ թիմեր չեն մնացել, քանի որ պետական մարմիններն էլ են ներդրումներ անում, հասկանում են, որ ֆուտբոլը թիվ մեկ սպորտաձևն է, երկրի դեմքն է»։