«Հրապարակ». Փաշինյանի կնոջ հրապարակային ակտիվությունը ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, անգամ ասել են՝ «Աննան համը հանում է»
Օրվա մամուլ
09:14 06/06/2024
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանի կնոջ հրապարակային ակտիվությունը ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, անգամ ասել են՝ «Աննան համը հանում է»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի և կնոջ՝ Աննա Հակոբյանի հրապարակային ակտիվությունն անգամ ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, հատկապես՝ կնոջ, որը, ներքաղաքական լարվածությանը զուգահեռ, աճում է: Նրա հայտնվելը երևանյան փողոցներում` լանջաբաց հագուստով, սելֆին, որը բուռն արձագանքի է արժանացել ոչ միայն իշխանություններից դժգոհ շրջանակներում, այլև՝ իշխանական։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ պատգամավորների շրջանում  քննարկել են տիկնոջ երևանյան զբոսանքը, վարքը, տեսքը և արձանագրել, որ «Աննան համը հանում է»: Մեր աղբյուրը տրտնջաց. «Մեզ ասում են՝ հանրային վայրեր շատ դուրս մի եկեք, զուսպ եղեք, մի բորբոքեք մարդկանց, իսկ իրենք բզբզում են մեղվի փեթակը»։

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն էլ է սկսել ակտիվ բլոգերություն անել և մարդկանց նյարդերի հետ խաղալ: Երեկ` լույսը դեռ չբացված հեծանիվ վարելու կադրերը և հետո` կոչ-հրավերը, որ եկեք ինձ հետ հեծանիվ վարելու Երևանի փողոցներում՝ բնականաբար, ախրանայի ուղեկցությամբ, ըստ ամենայնի, մի նպատակ ունի` հանրությանը ներշնչել, որ ինքը դեռ վայելում է լայն զանգվածների սերը և չի պատրաստվում հրաժարական տալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder