Քեյթ Միդլթոնը կարող է երբեք չվերադառնալ արքայական պարտականություններին
Աշխարհում
12:27 06/06/2024
Աշխարհ

Քեյթ Միդլթոնը կարող է երբեք չվերադառնալ արքայական պարտականություններին

Արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի ախտորոշումից հետո կարող է երբեք չվերադառնա արքայական պարտականությունների։ Այս մասին հայտնում է Page Six-ը։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Page Six-ի ինսայդերը հայտնել է, որ Քեյթ Միդլթոնը գերագնահատել է իր ուժն ու մարմնի հնարավորությունները։

Քիմիաթերապիայից հետո Ուելսի արքայադուստրը, ամենայն հավանականությամբ, երբեք չի վերադառնա նախկին աշխատանքի ծավալին: Թագավորական փորձագետ Ռիչարդ Ֆիցվիլյամսը նշել է, որ ամեն դեպքում արքայազն Ուիլյամի կինը կլսի բժիշկների կարծիքները։

«Ամեն ինչ հիմնված կլինի բժշկական խորհրդատվության վրա», - ասել է նա։

Մարտի 22-ին Քեյթ Միդլթոնը հայտարարել էր, որ անցնում է կանխարգելիչ քիմիաթերապիայի վաղ փուլերը։ Արքայադուստրն ասել էր, որ քաղցկեղը հայտնաբերվել է որովայնի վիրահատությունից հետո կատարված թեստերի ժամանակ:

Placeholder
Քեյթ Միդլթոնը կարող է երբեք չվերադառնալ արքայական պարտականություններին