Կեմերովոյում տրամվայների բախման հետևանքով կա զոհ, 90 վիրավոր
Իրավունք
10:24 06/06/2024
Աշխարհ

Կեմերովոյում տրամվայների բախման հետևանքով կա զոհ, 90 վիրավոր

ՌԴ Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասի հայտնել է քաղաքապետ Դմիտրի Անիսիմովը։

«Ցավոք սրտի, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է»,- գրել է նա։

Քաղաքապետը նշել է, որ մնացած հոսպիտալացված տուժածների վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Ամբուլատոր բուժման է տեղափոխվել 11 մարդ։

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ ընդհանուր առմամբ տուժել է 90 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, 78 տուժած տեղափոխվել է Կեմերովոյի երեք հիվանդանոց։
Մի քանի հիվանդ արդեն վիրահատվում են։

Վթարը տեղի է ունեցել այսօր  վաղ առավոտյան Լոգովայա մայրուղու վրա։ Ռիա նովոստին գրում է, որ հարուցվել է քրեական գործ։

Վթարի պատճառով ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Placeholder
Կեմերովոյում տրամվայների բախման հետևանքով կա զոհ, 90 վիրավոր