Պետական բյուջեից 2.4 մլրդ դրամ հատկացվեց համայնքների իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը
Տնտեսություն
11:37 06/06/2024
Հայաստան

Պետական բյուջեից 2.4 մլրդ դրամ հատկացվեց համայնքների իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը

«Որոշմամբ  առաջարկվում է պետական բյուջեից համաֆինանսավորել սուբվենցիոն ծրագրերի համար և մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2 մլրդ 426 մլն դրամ»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նա հայտնեց, որ այդ գումարն ուղղվելու է 19 համայքների 20 սուբվենցիոն ծրագրեին պետության համաֆինանսավորումն ապահովելու համար։

Սանոսյանի ներկայացմամբ, Արագածոտնի մարզին կհատկացվի 219 մլն դրամ, Արարատին՝ 650 նլն,  Արմավիրի 6 ծրագրին՝ 266 մլն, Լոռու մարզին՝ 413 մլն, Կոտայքի երկու ծրագհրին՝ 182 մլն,  Սյունիքին 128 մլն և  Տավուշին 167 մլն դրամ։

Նախարարաը հայտնեց, որ միայն 2024 թվականին  պետական բյուջեից 10 մլրդ դրամի համաֆինասնավորում է տեղի ունեցել։

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն մեկ առ մեկ սկսեց թվարկել համայնքների կողմից իրականացվող բոլոր սուբվենցիոն ծրագերը։

Placeholder
Պետական բյուջեից 2.4 մլրդ դրամ հատկացվեց համայնքների իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը