Բագրատ Սրբազանի առաջարկով ներկաները ծափահարություններով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին
Հասարակություն
16:58 08/06/2024
Հայաստան

Բագրատ Սրբազանի առաջարկով ներկաները ծափահարություններով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին

Լոռու մարզկենտրոն Վանաձորում Բագրատ Սրբազանին դիմավորեց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը։

Հանրահավաքի մեկնարկին Բագրատ Սրբազանը նախ շնորհակալություն հայտնեց Հովնան Սրբազանին, ասաց՝ դժվար ժամանակներում միասին են եղել։ Ապա նրա առաջարկությամբ ներկաները ծափահարություններով ու բացականչություններով ողջունեցին Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որին այս իշխանությունները պահում են անազատության մեջ։

«Եվ ամենակարևորը, մեր խոնհարումը հայտնենք մեր հերոսներին։ Ես գիտեմ, թե Վանաձորն ու Գուգարաց, Լոռի աշխարհն ինչպիսի մեծ նահատակությամբ է անցել։ Բազմաթիվ տղաներ ունենք մասնակցած ոչ միայն 44-օրյա, այլ նաև Արցախյան առաջին պատերազմին, մեր խոնհարումը իրենք, մեր հարգանքն իրենց ընտանիքներին»,-նշեց Սրբազանը։

Placeholder
Բագրատ Սրբազանի առաջարկով ներկաները ծափահարություններով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին