Ադրբեջանի հետ բանակցությունները պիտի լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Բագրատ Սրբազան
Քաղաքական
13:04 08/06/2024
Հայաստան

Ադրբեջանի հետ բանակցությունները պիտի լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Բագրատ Սրբազան

«Այսօր Ադրբեջանի հետ որպես հարաբերություններ գոյություն չունեն՝ ոչ բանակցություններ, ոչ էլ հարաբերություններ»,- արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն ասել է. «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, և իրական բանակցությունները պետք է տեղի ունենան իրական մարդկանց, իրական հարաբերությունների մեջ, ոչ թե իմիտացիոն սկզբունքով։ Այս ամբողջ հարաբերությունները պետք է տեղի ունենան օրինակելի օրակարգով, սեղանին դրված խնդիրների արծարծումով, խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական ձգտումով, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի, հնարավորություններից օգտվելու միջոցով։

Կարևոր հանգամանք՝  այս բանակցությունները պետք է տեղի ունենան երաշխավորների առկայությամբ, որի լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»։ 

Placeholder
Ադրբեջանի հետ բանակցությունները պիտի լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Բագրատ Սրբազան