Տեղատարափ՝ Սևանում
Հասարակություն
14:13 08/06/2024
Հայաստան

Տեղատարափ՝ Սևանում

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօրվանից շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ 

Այս պահին ինտենսիվ տեղատարափ է Սևանավանքում, նաև Երևանից դեպի Սևան ճանապարհին։ 

Ավելի վաղ շրջակա միջավայրի նախարարությունից զգուշացրել էին՝ հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի:

Լուսանկարները՝ համացանցից, տեսանյութը՝ Գագիկ Սուրենյանի էջից։ 

Placeholder
Տեղատարափ՝ Սևանում