Հայտնի հայ գործարարը ցանկանում է  գնել «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը
Տնտեսություն
16:07 10/06/2024
Հայաստան

Հայտնի հայ գործարարը ցանկանում է գնել «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը

Լոնդոնաբնակ գործարար Վաչե Մանուկյանի գլխավորած կոնսորցիումը միացել է «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը գնելու պայքարին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ըստ աղբյուրի, տեխնոլոգիական ներդրումային IMS Digital Ventures ընկերության գործընկեր Վ. Մանուկյանը ԱՄՆ-ից և Ծոցի ներդրողների հետ միասին 400 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել  ակումբի ձեռքբերման համար։

Ֆուտբոլային այս ակումբը հայտնվեց գործարարների ու ընկերությունների ուշադրության կենտրոնում, երբ հունիսի 1-ին անարդյունք ավարտվեց  ակումբի սեփականատեր Ֆարհադ Մոշիրիի և 777 Partners ամերիկյան ներդրումային խմբի միջև բացառիկ բանակցությունների ժամկետը։ «Էվերտոն»-ն ավելի ուշ հայտարարեց, որ պատրաստ է գնահատել ու քննարկել   բոլոր տարբերակները։

Placeholder