Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ
Քաղաքական
19:37 10/06/2024
Աշխարհ

Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ

Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատճառով, որը փորձում է Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել Հայաստանի սահմանային տարածքների կորստի մեջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։ .

«Այս պահին Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ դարձյալ Փաշինյանի վարչակարգի քաղաքականության պատճառով, որը հանձնեց Ղարաբաղը, որոշ վիճելի սահմանային տարածքներ և փորձում է դրանում մեղադրել ոչ թե իրեն, այլ՝ Մոսկվային»,- ասել է նա։

Իրավիճակի փոփոխություն, ըստ փորձագետի, հնարավոր է միայն Հայաստանում քաղաքական վերնախավի փոփոխության արդյունքում, որն ավելի համարժեք դիրք կզբաղեցնի արտաքին քաղաքականության մեջ և կդադարի հակառուսական խաղաքարտը՝  որպես սեփական քաղաքական խնդիրներ լուծման միջոց քարոզել։

 
 

 

Placeholder