Արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը. Բագրատ Սրբազան
Հասարակություն
11:13 10/06/2024
Հայաստան

Արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը. Բագրատ Սրբազան

«Ամեն ինչը անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի արդյունքը արձանագրվի, իսկ արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը՝ կամ հեռանալը կամ հեռացումը, այլ ճանապարհ չկա»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Ըստ Սրբազանի, այս իշխանության ամենամեծ սարսափը այստեղ հավաքված մարդիկ են, ովքեր գիշերել են այստեղ ու որևէ մեկը չեն գնացել։

«Իսկ ոստիկանական շարքերն էլ խելոք են, իրենց գործառույթը կկատարեն»,- ասա Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նշեց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցն է լինելու, իսկ իրեն՝ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին խոսք չկա։ 

«Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է։ Օրինական բացատրությունների, լուծումների մասին հարցնել պատգամավորներին»,- ասաց Բագրատ Սրբազանը։ 

Սրբազանը կոչ արեց քաղաքացիներին ժամը 15։30-ին լինել Բաղրամյան պողոտայում. այսօր ժամը 16։00-ին նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ  քննարկվելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը։

Placeholder
Արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը. Բագրատ Սրբազան