ՈւՂԻՂ. ԱԺ խորհրդի նիստին ընդառաջ՝ Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվում են ԱԺ մոտ
Քաղաքական
15:31 10/06/2024
Հայաստան

ՈւՂԻՂ. ԱԺ խորհրդի նիստին ընդառաջ՝ Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվում են ԱԺ մոտ

Այսօր ժամը 16․00-ին գումարվելու է Ազգային ժողովրի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդությունը, որով առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ էր արել քաղաքացիներին ԱԺ խորհրդի նիստին ընդառաջա միանալ դեռ երեկվանից Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին։

«Ժամանակը հիմա է, այլևս սպասելու՝ գործ ունեմ, չունեմ, կեղծ բաները մի կողմ թողեք։ Եթե իսկապես ուզում եք, որ մեր երկիրը չդառնա թշնամուն պարզապես ծառայության վայր, եթե, իհարկե, մնանք այստեղ, ժամ առաջ պետք է ազատվել այս չարիքից, բոլոր ուղղություններով՝ արտաքին, ներքին, ավերակ է մեր կյանքը։

Բոլորիդ սպասում եմ 15․30-ին Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար»,- հայտարարել էր Սրբազանը։

Placeholder
ՈւՂԻՂ. ԱԺ խորհրդի նիստին ընդառաջ՝ Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվում են ԱԺ մոտ