Լիլիթ Դավթյանը կմասնակցի Operalia-2024 համաշխարհային մրցույթին
Մշակույթ
16:14 11/06/2024
Հայաստան

Լիլիթ Դավթյանը կմասնակցի Operalia-2024 համաշխարհային մրցույթին

Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած Operalia 2024 համաշխարհային մրցույթում ելույթ է ունենալու սոպրանո Լիլիթ Դավթյանը։

Մրցույթի էջում ներկայացած են  այն կատարողները, ովքեր ընտրվել են մասնակցելու Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայանալիք այս տարվա Operalia մրցույթին:

Մրցույթը կայանալու է սեպտեմբերի 15-21-ը, ելույթ ունենալու 32 երգիչ ու երգչուհի աշխարհի տարբեր երկրներից։ 

Հիշեցնենք, որ Operalia 2022-ում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել էր առաջին մրցանակը, ստացել էր նաև «Ռոլեքս» ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ «Rolex Prize of the Audience։  Operalia 2023-ում բարիտոն Նավասարդ Հակոբյանը «Օպերա» անվանակարգում արժանացել էր երրորդ, նաև՝ «Դոն Պլասիդո Դոմինգո Ֆեռռեր» հատուկ մրցանակին՝ Սարսուելայի կատարման համար։

Placeholder