Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Պատգամավորները ոչ թե առաջնորդվում են խղճով ու համոզմունքներով, այլ «վերևից» իջած կարգադրություններով
«Հրապարակ թերթը գրում է.
«Թեև ՀՀ Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերևից» իջած կարգադրություններով: Նրանց կառավարում է ՀՀ վարչապետը, թեև, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաև որոշ երկրների դեսպաններ:
Երեկ, երբ շարժումն ԱԺ-ի մոտ էր՝ կառավարության հրաժարականի պահանջով, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շտապել էր այցելել խորհրդարան` ԱԺ նախագահի հետ «Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը քննարկելու»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։