Ամերիկացի սենատորը բացատրել է, թե ինչու է Պուտինը ցանկանում տիրանալ Ուկրաինային
Քաղաքական
09:17 11/06/2024
Աշխարհ

Ամերիկացի սենատորը բացատրել է, թե ինչու է Պուտինը ցանկանում տիրանալ Ուկրաինային

Ուկրաինացիներն ունեն օգտակար հանածոների և հանքանյութերի հսկայական պաշարներ։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի հանրապետական  սենատոր Լինդսի Գրեհեմը։

«Ուկրաինացիները նստած են 10-12 տրիլիոն դոլարի կարևոր օգտակար հանածոների վրա: Նրանք կարող են լինել Եվրոպայի ամենահարուստ երկրներից: Ես չեմ ուզում այդ գումարն ու այդ ակտիվները տալ Պուտինին, որպեսզի կիսվի Չինաստանի հետ: Եթե մենք հիմա օգնենք Ուկրաինային, այն կարող է դառնալ լավագույն բիզնես գործընկերը, որի մասին մենք երբևէ կարող էինք երազել։ Եվ այս գումարը կարող է օգտագործել Ուկրաինան և Ամերիկան։ Իրավիճակն Ուկրաինայում շատ կարևոր է»,-  strana.news-ի հաղորդմամբ, ասել է Գրեհեմը։

Ավելի վաղ նա առաջարկել էր Ուկրաինային օգնություն փոխանցել վարկով կամ օգտակար հանածոների դիմաց։ Սենատորը նաև Ուկրաինայում պատերազմը համարել է «լավ ներդրում» Ամերիկայի համար։

Placeholder