Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերադարձել է Երևան
Քաղաքական
21:12 10/06/2024
Տարածաշրջան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերադարձել է Երևան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ավելի վաղ հրավիրվել էր Մոսկվա խորհրդակցությունների, վերադարձել է Երեւան։ «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանի Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։

«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է կոնսուլտացիաների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է»,-լրատվական գործակալությանը ասել է Միխայիլ Գալուզինը Միութենական Պետության Նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հանդիպման շրջանակում:

Նա ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակ ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։
 

Placeholder
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերադարձել է Երևան