Բաղրամյան պողոտայում բարի լույսը սկսվեց տերունական աղոթքով
Հասարակություն
08:27 11/06/2024
Հայաստան

Բաղրամյան պողոտայում բարի լույսը սկսվեց տերունական աղոթքով

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։ 

Իսկ նոր օրը նրանք սկսել են տերունական աղոթքով։

Գիշերը քաղաքացիները Բաղրամյան պողոտայում ֆիլմ են դիտել։ 

Նախօրեին հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն ասել էր. «Մենք այսօր գիշերը մնալու ենք այստեղ։ Վաղն առավոտից տարբեր գործողություններ են տեղի ունենալու՝ տարբեր վայրերում։Հունիսի 12-ը շատ կարևոր է մեզ համար։ Բազմաթիվ ուժերի ներկայությունը չափազանց կարևոր է, թե ինչ կանենք դա ուրիշ հարց, բայց այստեղ գտնվելը չափազանց կարևոր է»։ 

Placeholder
Բաղրամյան պողոտայում բարի լույսը սկսվեց տերունական աղոթքով