«Թաթոյան» հիմնադրամ. Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ, գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո
Իրավունք
08:50 12/06/2024
Հայաստան

«Թաթոյան» հիմնադրամ. Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ, գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից նշում են, որ անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները.

«Օրինակ`

1. Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա խաթարում է մարդկանց անվտանգությունը և կոպտորեն խախտում է նրանց իրավունքները:

2. Տավուշի Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ. գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո:

3. Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հայտնվել է պետական սահմանին՝ ադրբեջանական անմիջական թիրախի ներքո:

4. Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Վազաշեն, Ոսկեպար և այլ գյուղերի ճանապարհներն անվտանգ չեն, և այդ գյուղերը կանգնած են մեկուսացման վտանգի առաջ:

5. Հայաստանի բնակիչների քաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո:

Զեկույցը` մանրամասն փաստերով, tatoyanfoundation.org կայքում: 

Placeholder
«Թաթոյան» հիմնադրամ. Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ, գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո