Առաջին անգամ Ասկերանի «Տանկ» հուշարձանին ծաղիկներ չխոնարհվեցին
Օրվա թեմա
08:58 12/06/2024

Առաջին անգամ Ասկերանի «Տանկ» հուշարձանին ծաղիկներ չխոնարհվեցին

Ասկերանցիներիս համար հունիսի 12-ը հիշատակի ու խոնարհումի անմոռաց օր է:

«1992-1993 թթ. հունիսի 12-ին Ասկերանի գունդը մեծ կորուստներ ունեցավ, հայորդիների արյամբ շաղախվեց մայր հողը, հերոսներով համալրվեց անմահների գունդը, և նրանց անունները փառքով գրվեցին արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարեգրության մեջ:

…Այդ օրերից տարիներ են անցել, սակայն ոչինչ չի մոռացվել ու երբեք չի մոռացվի:

Վերջին անգամ անմահացած հերոսների հիշատակին ասկերանցիները հարգանքի տուրք մատուցեցին 2023 թվականի հունիսի 12-ին։ Երեք ամիս հետո արցախահայությունը բռնի տեղահանվեց, իսկ Արցախը մնաց գերության մեջ։ Առաջին անգամ Ասկերանի «Տանկ» հուշարձանին և ռազմական իրադարձությունների վայրում զոհված տանկիստների հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ չխոնարհվեցին։

Հավերժ փա՜ռք ու պատիվ մարտիրոսված քաջորդիներին, հավերժ խոնարհում Արցախյան բոլոր պատերազմներում ընկածների հիշատակին»,- գրում է Ասկերանի «Բերդ» թերթը։

Placeholder