Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում ողջ ռեսուրսով աջակցելու են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը անցնող շաբաթ հանդիպել է երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են դաշինքի առաջիկա անելիքները, ինչպես նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեության հետ կապված հարցեր:
Ընդդիմադիրները վերահաստատել են՝ թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում ողջ ռեսուրսով աջակցելու են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը.
«Թե’ դաշինքի, թե’ պատգամավորների կազմով երկրորդ նախագահի հետ հանդիպումներ պարբերաբար լինում են, այստեղ զարմանալու առիթ չկա», – ասաց նա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։