«Հրապարակ»․ Դոցենտը դատի է տվել Ագրարային համալսարանին
Օրվա մամուլ
09:06 12/06/2024
Հայաստան

«Հրապարակ»․ Դոցենտը դատի է տվել Ագրարային համալսարանին

«Հրապարակ» թերթը գրում է 

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ Հայկ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` Ագրարային համալսարանի Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչի մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: 2023 թ. հունիսի 1-ին համալսարանի գիտական խորհուրդը մրցույթին մասնակցած երկու թեկնածուից (Հայկ Ղազարյան, Գուրգեն Եղիազարյան) ամբիոնի վարիչ էր ընտրել Գուրգեն Եղիազարյանին:

Եղիազարյանը երկար տարիներ հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ մշտապես իր քվեարկություններով աջակցել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանին ու ներկայիս պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանին: Հայցվորը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ և փաստեր ունի դրանց վրա կողմնակի ազդեցության վերաբերյալ»։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder