Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում կքննարկվեն նաև  ներքաղաքական զարգացումները
Հասարակություն
17:09 11/06/2024
Հայաստան

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում կքննարկվեն նաև ներքաղաքական զարգացումները

Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկել են  Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ժողովը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին, հայցել է Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը ԳՀԽ-ի հերթական ժողովն արդյունավետ կերպով անցկացնելու համար։

Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և ներքաղաքական զարգացումներին, Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Եկեղեցական-հայեցակարգային հիմնախնդիրներին առնչվող հարցեր։

Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական  տարաբնույթ հարցեր։

 

Placeholder
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում կքննարկվեն նաև ներքաղաքական զարգացումները