ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում
Հասարակություն
15:26 12/06/2024

ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում

Քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հավաքվում են Բաղրամյան պողոտայում։

Նախօրեին Սրբազանն ասել էր. «Վաղը չափազանց կարևոր օր է։ Այս մարդիկ մերժել են մեզ, մենք նրանց պետք է գործազուրկ դարձնենք։

Սպասում եմ բոլորիդ։ Դիմում եմ բոլոր նրանց, որոնք իրենց սրտում ունեն այդ փոփոխությունների կարիքը, այստեղ լինեն, վերջնական վճռական խոսք ասելու»։

Այսօր ժամը 16․30-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու կառավարություն-ԱԺ հարցուպատասխան, որին ներկա կլինի Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Փաշինյանն առավոտից արդեն ԱԺ-ում է, որտեղ ներկայացվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։  

Իսկ թե ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին՝ ուղիղ միացմամբ։ 

Placeholder
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում