Դե որ թրքասիրությունն է պատճառը՝ Լուկաշենկոն էլ  Փաշինյանի հետ չի շփվի
Քաղաքական
15:30 13/06/2024
Հայաստան

Դե որ թրքասիրությունն է պատճառը՝ Լուկաշենկոն էլ Փաշինյանի հետ չի շփվի

Ինչ եղավ Փաշինյանին, ինչ եղավ, ինչու համ էլ Լուկաշենկոյի շլնքից կախվեց, դեսպան է Բելառուսից հետ կանչում «խորհրդատվության համար», ասում է՝ ոտքս չի լինի այնտեղ, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է։

Ում է վախեցնում, ինչ է հրահրում։ Ոչ մի նոր բան չեղած ինչու հանկարծ հիշեց Լուկաշենկոյին, ինչու է երկիրը քաշում նոր արտաքին ընդվզման մեջ։ Փաշինյանը, որ ամեն ինչ, ԱՄԵՆ ԻՆՉ անոմ է, որ հանկարծ պատերազմ չսկսվի, ինչու բռնեց ու նեղացավ Լուկաշենկոյից։

Մի՞թե հայրենասիրությունն է պատճառը։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. « Հայաստանում տարածվող թուրքական կեղծ ինքնիշխանությունն այն է, որ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը հայտարարում է, որ չի այցելելու ՀԱՊԿ անդամ Բելառուսիա, «որովհետև վերջինս Ադրբեջանին ու Թուրքիային սատարել է պատերազմում»։

Բայց եթե հիշենք, որ Փաշինյանը ջրի ու ոտաց ճամփա է դարձրել Թուրքիա գնալը, երդմնակալության մասնակցելը, կիրթ ալիևի հետ հանդիպումները, նրանց զվարճացնելը (տես նկարը), ստացվում է... խա՞նդն է պատճառը։

Իսկ իրականում պատճառը իր իշխանական աթոռի հանկարծակի ճոճումը զգալն է։ Նիկոլ Փաշինյանը ձեռքը ուր ասես գցում է՝ էլ հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ, էլ ՀՀ ու ԱՄՆ կառավարության համատեղ հայտարարություն, էլ Ռուսաստանի օրվա հետ կապված դարավոր Պուտինի... ներողություն՝ դարավոր բարեկամ Ռուսաստանի ղեկավար Պուտինին հուզիչ ու կրքոտ շնորհավորանք։

Տեսավ չի անցնում՝ ոստիկաններին պարգևների խոստում ԱԺ բուֆետից... ներողություն՝ ԱԺ ամբիոնից, հետո երևի ըմբոշխնեց ոստիկանների գործողությունները՝ խաղաղ ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակների օգտագործումը, ծեծը, առևանգումը։

Երեկ գեներալների, որ իր հրամատարության տակ ու իր հրամաններով են գործել անվանեց դավաճան՝ հուսալով ազդել որդեկուրույս ծնողների վրա։ Այսօր արդեն անցավ արցախահայությանը՝ իբր Արցախը տվեցիք, հիմա ուզում եք Հայաստանը տալ։ Ո՞վ տվեց Արցախը, ով իր կոտրած ձեռքով ստորագրեց Արցախի պարտության փաստաթուղթը, ո՞վ բանավոր պայմանավորվածությամբ տվեց այն մնացածը, ինչը ալիևը պատերազմով ու ամենաբարձր հրամանատարության դավաճանությամբ անգամ չէր կարղացել գրավել։

Ո՞վ հայտարարեց Արցախի Հանրապետության չլինելու մասին ու անվանեց ղարաբաղ՝ ադրբեջանի կազմում։

Ո՞վ էր գոռգռում՝ դուք ՀՀ քաղաքացիների վրա, թե՝ դուք չպիտի ասեք, թե թուրքը ուր չգա։ Ո՞վ սկսեց տալ Հայաստանը, ներս կարել սահմանները, ոչ միայն չեզոք գոտիներ չթողնելով, այլև ադրբեջանը բերելով հայաստանյան դպրոցի լուսամուտների առաջ։

Դու, Փաշինյան։
Դու՝ քո թրքասիրությամբ։

Հիմա նույն բանի համար ինչու՞ ես նեղանում Լուկաշենկոյից։ Դե որ այդպես է՝ ինքն էլ քեզնից կնեղանա կարճ խելքի ու երկար լեզվի համար։ Չէ՞, բածկա։ Բայց հետո չմոռանաք համբուրվել, երբ կհանդիպեք էրդողանի կամ ալիևի որևէ ուրախ խնջույքում։


 

Placeholder
Դե որ թրքասիրությունն է պատճառը՝ Լուկաշենկոն էլ Փաշինյանի հետ չի շփվի