Լարված իրավիճակ կառավարության մոտ՝ ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի  ժողովուրդը
Հասարակություն
10:21 13/06/2024
Հայաստան

Լարված իրավիճակ կառավարության մոտ՝ ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի ժողովուրդը

Կառավարության մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ամոթանք տվեց իրենց «ընկերների հաշվին դավաճանին ու ուրացողին ծառայող» ոստիկաններին։

«Ոստիկաններ, պարեկներ, ԱԻՆ թշվառներ համազգեստ եք հագել ու եկել եք մարդ ծեծելո՞ւ։ Ամոթը ձեզ քիչ է, դուք ապրելու եք նվոզքի տակ։ Գնացեք մտածե՛ք՝ կա՛մ ծառայելու եք որպես սրտուկներ, կա՛մ հեռանալու եք։ Պատիվ ու ուսադիր չունեք դուք, դուք այս երկրում գլուխներդ կախ պետք է ապրեք»,- ասաց Սրբազանը։

Ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի  ժողովուրդը։

Այնուհետև Բագրատ Սրբազանի ու ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց։
Ոստիկաններն ասում են, որ ժողովրդին չհրահրեն։ 

«Դուք երեկ ամենավերջին խուլիգանների նման եք ձեզ պահել։ Ամենավերջին, մարդկանց ծեծել, ջարդել, հայհոյել»,- ասաց Սրբազանը՝ դիմելով բարձրաստիճան ոստիկաններին։ 

Ոստիկանները պահանջում են, որ իրենց հետո «դու»-ով չխոսեն։ 

Երբ սկսեց խոսել Բագրատ Սրբազանը, ոստիկանները  միացրել են մեքենաների ձայնային ազդանշանները, որպեսզի Արբազանի  ձայնը խլանա ու լսելի չլինի։

Սրբազանը կոչ է անում քաղաքացիներին, շարժման անդամներին ընդհնարապես չխոսել ոստիկանների հետ. «Ամոթ է նույն օդնշը շնչելը ու հետները խոսելը։ Մի խոսեք, եկեք։

Գոնե մի ոստիկան իր գործողության համար պատժվե՞լ է։ Ոչ։ Հակառակ՝ փող են ստանում արյունով թաթախված, անպատիվ, այն էլ քաղաքացաիներից գողացված։

Դուք չեք, ամենավերջին մարդիկ էլ չեք, որ հիշեցնեք իմ կարգավիճակը։ Այդ դուք եք ստիպել, որ ես փողոց դուրս գամ, ձեր խուլիգանություններն են ստիպել, ձեր ստախոսը, վախկոտը, հայրենիք հանձնողն է ստիպել, տղա եք՝ գնացեք դիմացը կանգնեք, խոսեք, հարցրեք,  ինչու է տարել ձեր ընկերներին Շուշիում զոհել։

Միևնույնն է՝ այս մարդը գնալու է, դուք եք մնալու օդի մեջ»։ 

Placeholder
Լարված իրավիճակ կառավարության մոտ՝ ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի ժողովուրդը