ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած 101 քաղաքացիական անձ և ոստիկան դիմել է բուժօգնության
Առողջություն
09:47 13/06/2024
Հայաստան

ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած 101 քաղաքացիական անձ և ոստիկան դիմել է բուժօգնության

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով այսօր 09։30-ի դրությամբ բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։

ԱՆ հաղորդմամբ, 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ

Placeholder