2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 %-ի միջակայքում. Մարտին Գալստյան
Տնտեսություն
17:26 13/06/2024
Հայաստան

2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 %-ի միջակայքում. Մարտին Գալստյան

«Առաջիկայում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշներից ցածր  մակարդակում, 2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 %-ի միջակայքում»,-խորհրդարանում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ՀՀ գլխավոր դրամատան գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։


Նրա խոսքով՝ 2024 թվականի անցած 5 ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է և մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.3 %:

Ըստ Գալստյանի, այն հիմնականում պայմանավորված է արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով, ներմուծված պարենային ապրանքները գները նվազել են:

Նշելով որ 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում՝ ԿԲ նախագահը պարզաբանեց. «Նվազել է արտաքին պահանջարկի հետ կապ ունեցող ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղման միտումները: Մինչդեռ արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունների՝ այդ թվում օդային տրանսպորտի և միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում»:
 

Placeholder