Արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն. Մանրամասներ է պատմում Աբրահամ Գասպարյանի կինը
Հասարակություն
00:01 13/06/2024
Հայաստան

Արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն. Մանրամասներ է պատմում Աբրահամ Գասպարյանի կինը

Բաղրամյան պողոտայում ոստիկանության այսօրվա ջարդի արդյունքում լրագրող, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը, Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ վերջինիս մոտ ախտորոշվել է կողոսկրերի կոտրվածքներ, բազաթիվ սալջարդեր։

«Հարվածներ են հասցրել կրծքավանդակին, գլխին և արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն», - հայտնել է Հարությունյանը՝ հավելելով, որ բռնություն կիրառողները կարմիրբերատավորներ են եղել, որոնք խմբով հարձակվել են ու դաժան ծեծի են ենթարկել լրագրողին։ Գասպարյանը ոստիկանության բաժին է տեղափոխվել առանց կոշիկների։

Մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից անգամ փորձ էլ չեն արել հետաքրքրվելու լրագրողի վիճակով, այս պահին հիվանդանոց քննիչներ են այցելել:

Ավելի վաղ Արփի Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ամուսնու լուսանկարներն ու գրել.

«Իզմիրլյան ԲԿ-ոմ ենք։ Գլխուղեղի ցնցում, փափուկ հյուսվածքների բազմաթիվ սալջարդեր։ Քիչ հետո կիմանանք КТ-ի պատասխանը»։

Placeholder
Արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն. Մանրամասներ է պատմում Աբրահամ Գասպարյանի կինը