Բյուջեից 2.3 մլրդ դրամ հատկացվեց 6 ճանապարհի համար
Տնտեսություն
14:30 14/06/2024

Բյուջեից 2.3 մլրդ դրամ հատկացվեց 6 ճանապարհի համար

«Նախագծով առաջարկվում է վճարել 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով ճանապարհաշինության ֆինանսավորման նախագիծը:

Նա նշեց, որ առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք ճանապարհների շինարարական աշխատանքների, դրանց հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև ավարտված ճանապարհների՝ վերջին 5 %-ի վճարման համար

«ճանապարհների երկարությունը ընդհանուր 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական ճանապարհներներն են»,-ասաց Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ  թվարկեց բոլոր ճանապարհները։
 

Placeholder