Ռեժիսորներ Գալայճեանի և Պապոյանի «Թեզետա» ֆիլմը միջազգային փառատոնում արժանացել է մրցանակի
Մշակույթ
14:44 14/06/2024
Հայաստան

Ռեժիսորներ Գալայճեանի և Պապոյանի «Թեզետա» ֆիլմը միջազգային փառատոնում արժանացել է մրցանակի

Ռեժիսորներ Արամազդ Գալայճեանի և Գարեգին Պապոյանի «Թեզետա» գեղարվեստավավերագրական ֆիլմը «Ադդիսի» 18-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին։ Այս մասին հայտնում են  Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Սա պատմություն է երաժշտության մասին, որը տարիներով եղել է երկու մշակույթի միջև կապ հաստատող ամուր կամուրջ։ Գևորգ Նալբանդյանը (1930-1974) Եթովպիայի առաջին ազգային հիմնի հեղինակն է, որը Ցեղասպանությունից փրկված քառասուն հայ որբերի հետ Եթովպիայի կայսր Հայլե Սելասեի հրավերով ժամանել է Եթովպիա և հետագայում հիմնադրել կայսերական փողային նվագախումբը։ Ապա նրա զարմիկը՝ Ներսես Նալբանդյանը, հիմք ընդունելով կայսերական նվագախմբի կատարած երաժշտությունը, ստեղծել է ժամանակակից եթովպական ջազային երաժշտությունը։

Placeholder