Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ
Քաղաքական
15:02 14/06/2024
Հայաստան

Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ

Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։ 

«Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը:

Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում:

Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ:

Խուճապի մեջ հայտնված ռեժիմը՝ սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև:

Կատարվածը  Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է:

Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղղորդվող և թիրախավորված հարձակում է,  մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր:

Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի:

Չե՛ք հաջողելու»,- գրել է Գալստյանը։ 

Placeholder
Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ