Մեկնարկում է ԵՎՐՈ-2024-ը. Գերմանիան Ուկրաինայի հավաքականին հատուկ անվտանգություն կապահովի
Աշխարհում
10:11 14/06/2024
Աշխարհ

Մեկնարկում է ԵՎՐՈ-2024-ը. Գերմանիան Ուկրաինայի հավաքականին հատուկ անվտանգություն կապահովի

Այսօր Գերմանիայում մեկնարկում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ Եվրո-2024-ը։ Գերմանիայի 10 քաղաքները կհյուրընկալեն Եվրոպայի առաջնության խաղերը: Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում, որը տեղավորում է 71 հազար հանդիսական, հուլիսի 14-ին կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը։

24 թիմեր բաժանված են 6 խմբերի։
Առաջին խաղը՝ Գերմանիա – Շոտլանդիա, կկայանա Երևանի ժամանակ 23:00-ին։

Bild-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերն ասել է, որ  Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Ուկրաինայի հավաքականը կվերցվի հատուկ պաշտպանության տակ, սա մարտահրավեր է գերմանացի իրավապահների համար։

«Սա հատուկ մարտահրավեր է մեզ համար, և մենք վճռական ենք տրամադրված, որ հենց այդ թիմին հատուկ պաշտպանության տակ վերցնել», - Ռիա նովոստիի հաղոդրդմամբ ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ վտանգ է սպառնում Ուկրաինայի հավաքականին և ումից։

Գերմանիայի ՆԳՆ կայքում նշված է, որ 580 օտարերկրյա ոստիկաններ կմասնակցեն Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը կայանալիք Եվրոպայի առաջնության կարգուկանոնի ապահովմանը և հերթապահելու են երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, հասարակական տրանսպրոտում և երկրի սահմաններին։ Հնարավոր սցենարներ են համարվում իսլամիստական ահաբեկչությունն ու երկրպագուների անկարգությունները։

Placeholder
Մեկնարկում է ԵՎՐՈ-2024-ը. Գերմանիան Ուկրաինայի հավաքականին հատուկ անվտանգություն կապահովի