Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Քաղաքական
12:36 15/06/2024
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակ-ցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագա¬վորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղա¬ղությամբ, բարգավաճմամբ և շարունակական հաջողություններով։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացում են ապրել՝ խարսխված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին։

Հայաստանի կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսու¬թյան ոգուն համահունչ՝ ի շահ մեր երկրների և բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարօրություն»։
 

Placeholder
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին