Բագրատ Սրբազան. Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով
Քաղաքական
14:30 17/06/2024
Հայաստան

Բագրատ Սրբազան. Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով

«Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով բավականին երկար»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալոց հունիսի 12-ի իրադարձությունների ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Սուրեն Պետրոսյանի առևանգմանը, ասաց շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, շատ մանրամասներ չի կարող պատմել, բայց այն, ինչ ներկայացրել է Սուրեն Պետրոսյանը, բերման ենթարկելու կամ առևանգման բնութագիր ունի։

«Ասեց՝ սև մեքենա էր, ներկայացել են ԱԱԾ-ից, ցերեկը հեռաձայնած են եղել իրեն, որ հրավիրեն հատուկ հանդիպման, հետո եկել են խոսելու, նրա ձեռքերից բռնել են ու գնացել են երևի Հրազդանի կողմ, որ հարցնեն երևի ես ինչ գործունեությամբ եմ զբաղվում, չգիտեմ»,-ասաց նա։

Հարցին, թե չի՞ պատրաստվում Սուրեն Պետրոսյանը դիմել իրավաահ մարմիններին, Սրբազանն արձագանքեց. «Սուրենը հիմա երկրում չի, ասեց՝ երկու օր բացակայելու է։ Չհարցրեցի՝ ինչ այց է։ Կյանքում, հիշեք, ես մարդկանց կյանքի մանրամասներով հետաքրքրված չեմ եղել ու չեմ լինի, նույնիսկ դիմացս կանգնած մարդը, որ միգուցե ինձ վնաս տա, նորից չեմ իմանա՝ ով է»։

Placeholder
Բագրատ Սրբազան. Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով