Քեյթ Ուինսլեթին դուր չի եկել «Տիտանիկ»-ում դի Կապրիոյի հետ համբուրվել
Մշակույթ
10:15 17/06/2024
Աշխարհ

Քեյթ Ուինսլեթին դուր չի եկել «Տիտանիկ»-ում դի Կապրիոյի հետ համբուրվել

Ամերիկացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման հրապարակում Լեոնարդո դի Կապրիոյի հետ համբուրվը հաճելի չէր իր համար։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, դերասանուհին այդ տեսարաններն համարել է ամենասարսափելին ամբողջ ֆիլմում և դրանք համեմատել «գիշերային մղձավանջի» հետ։ Բանն այն է, որ դերասանների դեմքերին շատ գրիմ է եղել, որը թարմացվել էր յուրաքանչյուր կադրի նկարահանումից հետո։ Ի վերջո, Ուինսլեթի մոտ զգացություն է եղել, որ, «շոկոլադ է կերել»։

«Աստված իմ, այնքան տհաճ էր»,- ասել է  դերասանուհին։

Ուինսլեթն ավելացրել է, որ իրեն նաև դուր չեն եկել իր կերպարի հագուստները։ Կորսետը, որը սաստիկ սեղմում էր նրա մարմինը, մշտական անհանգստություն էր պատճառում դերասանուհուն։

 

Placeholder
Քեյթ Ուինսլեթին դուր չի եկել «Տիտանիկ»-ում դի Կապրիոյի հետ համբուրվել